Uponor ընկերության պատմությունը սկսվեց 1918 թվականի օգոստոսի 13-ին, երբ Աուկուստի Ասկո-Ավոնիուսը Լահթի քաղաքում հիմնադրեց իր ատաղձագործական արհեստանոցը, որը տեղակայված էր Հելսինկիից հարյուր կմ դեպի հյուսիս՝ Ֆինլանդիայում։ Ակուստին աղքատ ընտանիքից էր, բայց հեռատես նորարար-ձեռնարկատեր, որի համեստ ատաղձագործական արհեստանոցը շուտով վերաճեց սկանդինավյան երկրներում խոշորագույն կահույքի մատակարարի և կահույքի վաճառքի գծով ամենամեծ մանրածախ ցանց ունեցող ընկերությանը Եվրոպայում։ 1930–ականներից սկսած նրա «Ասկո» ընկերությունն հանդիսանում էր ավելի լայն ճանաչում ունեցող ֆիննական ապրանքանիշերից մեկը։
1938 թ-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, ընկերությունն ընդլայնվում է և գործարանի պահեստային տարածքում մեկնարկում մետաղական զսպանակներով մահճակալների արտադրությունը: Այդ ժամանակ մետաղական զսպանակներով մահճակալները մեծ հաջողություն էին վայելում և Ասկո-Ավոնիուսը հասկացավ, թե ինչպիսի հնարավորությունների պատուհան է բացվում այդ ուղղությամբ: Այս համեստ նախաձեռնությունը բերեց «Ուպո Օյուի» («Ասկո» ձեռնարկության դուստր ընկերության) ձևավորմանը, որը մետաղամշակման արդյունաբերության տարբեր ճյուղերի համար դարձավ մատակարար և արագ վերածվեց կենցաղային տեխնիկայի և մետաղական խողովակների խոշորագույն արտադրողի Ֆինլանդիայում։
1950 թ. «Ասկո» ընկերությունն իր ուշադրությունն է սևեռում արտասահմանյան, մասնավորապես Արևելյան Գերմանիայի շուկաների վրա, որտեղ ֆինլանդական դիզայնը, այդ թվում կահույքի լուծումները, դրական հետաքրքրություն էին առաջացրել։ Ֆինլանդական դիզայնը հիացող ակնարկներ է ստացել 1950-ական թվականների ողջ ընթացքում և Միլանում տեղի ունեցած դիզայներական լուծումների ցուցահանդեսին, յուրաքանչյուր չորրորդ Գրան Պրին շնորհվում էր Ֆինլանդիային՝«Ասկո» ընկերության կահույքի համար։Բնականաբար, «Ասկո» ընկերությունը ձգտում էր ինչքան հնարավոր է շատ օգուտ քաղել եվրոպացիների ֆիննական դիզայներական որոշումների մեջ հետաքրքրվածությունից, այսպիսով օրինակ՝ կահույքը մշակման նպատակով Տապիո Վիրկկալա և Էէրո Աարիո արտահանելով։
1965 թ.-ին «Ուպո» ընկերությունը բացում է պլաստմասե խողովակների արտադրության գործարան Նաստոլա քաղաքում՝ Լախտի քաղաքի մոտակայքում, և սկսում առաջին պլաստմասե խողովակների արտադրությունը։ Հետագայում «Ուպո» ընկերությունը հաստատուն կերպով զարգանում էր պլաստմասե ապրանքների արտադրության մեջ, այսպիսով մեծացնելով ընկերության շրջանառության մեջ պլաստիկ խողովակների մասնաբաժինը։ 1982 թ «Ասկո» ընկերությունը հիմնադրեց դուստր ձեռնարկություն՝ հատուկ նախատեսված պլաստմասե խողովակների արտադրության համար։ Մոտ 1990 թ.-ին Oy Uponor Ab անվանում ստացած այս ձեռնարկությունը սկանդինավյան երկրներում պլաստմասե խողովակների արտադրողի առաջատար դիրք է զբաղեցնում և սկսում իրականացնել եվրոպական շուկա մտնելու առաջին քայլերը։ Հետագա երկու տասնամյակների ընթացքում, ընկերությունը վերածվում է պլաստմասե խողովակների առաջատար միջազգային մատակարարի, և նոր հազարամյակի նախաշեմին դառնում է աշխարհի խոշորագույն արտադրող։ Սկզբնականում ընկերության հիմնական արտադրանքը իրենից ներկայացնում էր սարքավորումներ ենթակառուցվածքային համակարգերի համար, բայց «Վիրսբո», «Հեվինգ» և «Ունիկոր» ընկերությունների ձեռքբերումից հետո գործունեության վեկտորը տեղափոխվում է դեպի բնակարանային շինարարաության լուծումների մշակում։
1990-ական թ.–երին «Ասկո» ընկերությունը որոշում է կայացրել վերացնել իր բազմազան գործունեությունից մի քանի օբյեկտներ և 1999 թ.–ին մնացին միայն հատակային նյութի և կենցաղային տեխնիկայի արտադրության ձեռնարկություններն, անշարժ գույքի լայն ցանցը և, իհարկե, Uponor ընկերությունը։ Այնուհետև, ընդունվեց վերջնական որոշումը՝ կենտրոնացնել բոլոր ջանքերը Uponor ընկերության զարգացման ուղղությամբ և փակել մնացյալ բոլոր արտադրական օբյեկտները։ Ի վերջո, 1999 թվականի դեկտեմբերի 31–ին «Ասկո» ձեռնարկությունը միաձուլվեց Uponor ընկերությանը և միավորումը ստացավ Uponor Corporation անվանումը։
2000–ական թ–երին ընկերությունն ուշադրությունը կենտրոնացրեց մասնագիտացման հիմնական ոլորտում, մասնավորապես, բնակարանային շինարարության համար լուծումների մշակման վրա։ Հետագա նպատակը կայանում էր բավականին ապակենտրոնացված կորպորացիայի ինտեգրմանը մեկ միասնական, արդյունավետ և շահութաբեր ընկերության մեջ։ 2006 թ.–ից սկսած գործունեությունն ամբողջ աշխարհում սկսվեց իրականացվել Uponor անվան ներքո։