20 տարի շուկայում
Շուրջ 9000 ապրանքատեսակ
Մոտ 40 հայտնի ապրանքանիշներ
Թվով 50 աշխատակից

Մեր մասին

Մեր պատմությունը

«Թերմո-Ար» ՍՊԸ-ն հանդիսանում է 2004թ.-ին հիմնադրված «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի իրավահաջորդ կազմակերպություն: Այսօր «Թերմո-Ար» ընկերությունը ՀՀ արդյունաբերողների և գործարարների, ինչպես նաև ՀՀ ճարտարապետների և շինարարների միությունների պատվավոր անդամ է: Ընկերության առաջնային խնդիրն է բնակչությանն ապահովել անվտանգ, հուսալի ջեռուցման համակարգերով, տեխնիկապես և էսթետիկորեն ներդաշնակ ջեռուցման սարքերով և մատուցել բարձրորակ ծառայություններ: «Թերմո-Ար» ընկերությունն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի՝ իր առաջարկած ապրանքատեսականու և ծառայությունների բարձր որակի համար:

Մեր ծառայությունները

"Թերմո-Ար" ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամանակներում համապատասխան լուծում է ստանում: «Թերմո-Ար»–ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար նախատեսված կաթսայատների կառուցման աշխատանքներ: «Թերմո-Ար»–ն ապահովված է եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով, որոնք թույլ են տալիս շտկել ջեռուցման սարքերի հետ կապված յուրաքանչյուր անսարքություն կարճ ժամկետներում:

Մեր գործընկերները

"Թերմո-Ար" ընկերությունը աշխարհահռչակ մի շարք կազմակերպությունների, ինչպիսին են LAMBORGHINI, FAR, UNIDELTA, IPS, RHOSS, SOLER&PALAU, IRSAP, VARMANN, ITERMIC, DAB միակ և պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 

Մեր արժեքներն ու նպատակը

Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. Ահա «Թերմո-Ար»–ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի շուկայում, ինչն էլ մեկ անգամ ևս բնութագրում է ընկերության որդեգրած կարգախոսի էությունը՝

Թերմո-Ար՝ ջեռուցման արվեստ