Հանդիպում ուսանողների հետ

Friday, May 17, 2024

Երկարատև աշխատանքային տարիների պրակտիկ փորձը երիտասարդներին փոխանցելը "Թերմո-Ար"-ի ձեռագիրն է։ Մեր հարկի տակ մշտապես հյուրընկալել ենք ուսանողներին և շրջանավարտներին։ Այս անգամ մեր հյուրերը ՃՇՀԱՀ քոլեջի սաներն էին։ "Թերմո-Ար"-ի սպասարկման բաժնի ղեկավար՝ Անանիա Ամիրբեկյանն ու նախագծային բաժնից՝ Վաղինակ Սարդարյանն ուսանողներին ներկայացրեցին ընկերության ապրանքատեսականին, իրականացված նախագծերից մի քանիսը, զրուցեցին վերականգնվող էներգիայի աղբյուրներիի, ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների մասին, կարևորելով դրանց արդիականությունն ու հեռանկարները։ Երիտասարդներն առանձնակի ուշադրութամբ լսեցին BIM տեխնոլոգիաների կիրառման ու զարգացման տեսլականի մասին։ Իսկ "Թերմո-Ար"-ի լաբորատորիայում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ կաթսաների կառուցվածքային և աշխատանքային նրբություններին։

Other news

24-09-2024
Սույն թվականի սեպտեմբերի 24-ին և 25-ին հյուընկալեցինք մեր գործընկեր <<Lamborghini Caloreclima>> կոնցեռնի տեխնիկական դեպարտամենտի ջերմային...
17-05-2024
Երկարատև աշխատանքային տարիների պրակտիկ փորձը երիտասարդներին փոխանցելը "Թերմո-Ար"-ի ձեռագիրն է։ Մեր հարկի տակ մշտապես հյուրընկալել ենք ուսանողներին և...
06-05-2024
Այս տարի էլ համագործակցության բարձր ցուցանիշներ ապահոված մշտական հաճախորդների հետ հանդիպումը նույն ջերմ հարկի տակ էր, նույն անկաշկանդ մթնոլորտում։...