Ապրիլի 25-ից 27-ը մեր հյուրերը ռուսական Terminus ընկերությանից էին՝ Ալեքսեյ Կլյոնինը տիկնոջ հետ։ Terminus -ը 15 տարուց ավել մեզ մոտ ներկայանում է չժանգոտող պողպատից էլեկտրական և ջրային չորանոցներով:
Պարոն Կլյոնինի այցը ոչ միայն գործնական էր, այլև՝ ճանաչողական. տնօրեն՝ Խորեն Քոթանջյանի և բրենդ մենեջեր՝ Վարդան Հակոբջանյանի ուղեկցությամբ մեր հյուրերը այցելեցին Հայաստանի մի քանի գողտրիկ անկյուններ՝ փոքր-ինչ ծանոթանալու մեր երկրի պատմական անցյալի հետ։