Մարտի 7-10-ը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Ծաղկաձորում կազմակերպել էր Արհմիութենական սպորտային միջոցառում։
Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 130 անդամ՝ առողջապահության, տրանսպորտի, մշակույթի, բուհական և արդյունաբերության ոլորտներից։ Իրականացվեցին մրցույթներ 5 սպորտային անվանակարգերում՝
* սեղանի թենիս
* շախմատ
* բազկամարտ
* բոուլինգ
* դարթս
"Թերմո-Ար"-ը ներկայացնող Նորա Հարությունյանը գրավեց 1-ին տեղը դարթս սպորտաձևում, իսկ Մարգարիտա Վարդանյանը՝ 2-րդ տեղը բոուլինգում
Միջոցառման առանցքում, սպորտային մրցաշարերից զատ, աշխատաշուկային առնչվող կարևոր դասընթացներ էին, որոնք կնպաստեն մասնակիցների՝ ոլորտին առնչվող գիտելիքների հարստացմանը։ Մասնավորապես, երեք օրերի ընթացքում պրոֆեսիոնալ թրեյներները ներկայացրեցին, թե որքանով են Հայաստանում խախտվում աշխատանքային իրավունքները և ինչ է պետք անել նման խնդիրներից խուսափելու համար, ինչ իրավունքներ ունեն գործատուն և աշխատակիցը, ինչ գիտելիքներ են պետք թե՛ աշխատողին և թե՛ աշխատակցին՝ սեփական սոցիալական երաշխիքների բավարարման համար։